Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հուլիսի 18-ին, ժամը 8.45-ին, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արգիշտի փողոցում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց բախվել է «Տոյոտա ՌԱՎ-4» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-21213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 18-ին, ժամը 13.00-ին, Երևանի Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում «Մերսեդես-բենց GL 500» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, պատճառել վնասվածքներ և տեղափոխել նրան հիվանդանոց, որը բուժօգնություն ստանալով՝ հեռացել է:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 18-ին, ժամը 16.30-ին, «Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի պողոտայի թիվ 9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 18-ին, ժամը 08.30-ին, Երևանի Տիչինայի և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԻՍՈՒԶՈՒ ԱԲ-4035» մակնիշի հատուկ տեսակի ավտոմեքենան և «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան:
«Օպել վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 18-ին, ժամը 13.30-ին, «ԳԱԶ 32213» մակնիշի թիվ 35 երթուղու միկրոավտոբուսի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 31 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 11 և 34 տարեկան երկու քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 18-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Գարեգին Նժդեհ և Մաշտոցի փողոցների խաչմերուկը հատելիս բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ 21214»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 18-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բաղանիս գյուղում «Տոյոտա Իստ» մակնիշի ավտոմեքենայի անվադողը ընթացքի ժամանակ պայթել է, և ավտոմեքենան հարվածել է հետիոտնային արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել