ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դեպքերին հետևում եմ հունիսի 17-ին, առավոտվանից, ժամը 6,30-ից սկսած: Անմիջական հեռախոսային կապի մեջ եմ խմբի անդամների հետ, նրանցից շատերին անձամբ ճանաչում եմ: Խնդրի հանգուցալուծումը տեսնում եմ այսպես` Սերժ Սարգսյանը ստորագրում է հրամանագիր Վոլոդյա Ավետիսյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին և ընկերներին, Հայկ Կյուրեղյանին, Գևորգ Սաֆարյանին ներում շնորհելու մասին: Զինված խումբը վայր է դնում զենքերը և հանձնվում, պատժվում օրենքով նախատեսված կարգով: Հակառակ դեպքում արյունահեղությունն անխուսափելի է, տասնյակ զոհերն անխուսափելի են: Ես խմբի անդամներին լավ եմ ճանաչում, հակառակ դեպքում նրանք ընտրելու են արժանապատիվ մահը»: