Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը անդրադարձ է կատարել վերջին օրերին համացանցում հայտնված այն տեղեկությանը, թե ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարությամբ է հանդես եկել Երևանում զինված խմբի գործողությունների մասին:
ԱՄՆ դեսպանատունը թվիթերյան միկրոբլոգում, հերքել է տարածված տեղեկությունը, գրելով. «Կեղծիք է: Ջոն Քերրի ամբողջական հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ»: