Բոլոր ստորաբաժանումները բերված են մարտական վիճակի. Հունան Պողոսյան

Բոլոր ստորաբաժանումները բերված են մարտական վիճակի, սակայն նրանց հատուկ գործողություններ կատարելու ցուցում տրված չէ: Առայժմ ընթանում եմ բանակցություններ: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:  Այն հարցին, թե արդյո՞ք այդ բանակցություններին մասնակցում է նաև Ժիրայր Սեֆիլյանը, Հունան Պողոսյանը պատասխանեց՝ ոչ:

Ներսում որպես պատանդներ պահվում են ոստիկանության աշխատակիցներ, որոնց թիվը հասնում է 6-ի: Զինված խմբին ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է հեռու մնալ սադրանքներից, հանցագործությունից, մարդասպանությունից և ավելորդ արյունահեղությունից:

Ըստ փոխոստիկանապետի՝ զինված խմբի պահանջը չի փոխվում. ազատել Ժիրայր Սեֆիլյանին:

Վիրավորները տեղափովել են հիվանդանոցներ, տեղափոխվել է նաև հրազենային վնասվածքի հետևանքով սպանված ոստիկանության աշխատակցի դին:

Խոսելով բերման ենթարկված քաղաքացիների մասին, Հունան Պողոսյանը նշեց, որ նրանք բոլորը տարվել են օրինական հիմքերով, իսկ օրենքով սահմանված ժամկետներում բաց կթողնվեն:

Զինված խմբի գործողությունները ծավալվում են միայն ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում,- հավելեց փոխոստիկանապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել