Ստեղծված իրավիճակի վերաբերյալ նկատառումներ իրավական տեսանկյունից. փաստաբան

«Այս լարված իրավիճակում, ձեռնպահ մնալով կատարված ու կատարվող իրադարձություններին այլ գնահատականներ տալուց այն պարզ պատճառաբությամբ, որ այն կարող է տարընթերցումների տեղիք տալ, մերժելով քաղաքական հարցերը զենքի միջոցով լուծելու ցանկացած մտադրություն, միաժամանակ՝ հաստատակամորեն ընդգծելով, որ որևէ դժգոհություն և անհամաձայնություն, անգամ եթե դրանք արդարացի ու հիմնավոր են, չի կարող արդարացնել այդ ամենի դեմ զենքով և հակաօրինական այլ գործունեությամբ պայքարելը, անհրաժեշտ եմ համարում մի քանի դիտարկումներ կատարել բացառապես իրավական տեսանկյունից.
1. Բոլոր դեպքերում երկրում պետք է ապահովվի ՀՀ սահմանադրության ու օրենսդրության անմիջական ու անխափան գործելու հնարավորությունը,
2. Ստեղծված իրավիճակի հաղթահարման գործընթացքում չպետք է անհարկի սահմանափակվեն այլոց իրավունքներն ու ազատությունները, ավելին՝ պատկան մարմինները պետք է չխոչընդոտեն մարդու իրավունքների պաշտպանության որևէ գործընթաց,
3. Իրավասու մարմինները պետք է գործեն բացառապես օրինականության շրջանակներում, և անեն առավելագույնը ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար,
4. Իրավիճակի ընթացքի վերաբերյալ հասարակությանը պետք է պարբերաբար տրամադրվի պաշտոնական տեղեկատվություն,
5. Զինված խմբի արարքներն առերևույթ իրենց մեջ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ /Սպանություն/, 218-րդ /Պատանդ վերցնելը/, 219-րդ /Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը/, 222-րդ / Բանդիտիզմը/, 223-րդ / Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը/, 316-րդ/Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ հատկանիշներ:
6. Պետությունը պետք է երաշխավորի, որ բացառվելու է անձնական վրեժխնդրությունը, իրականացվելու է արդար դատավարություն և յուրաքանչյուր ոք պատասխանատվություն է կրելու բացառապես իր կատարած արարքի համար»:

Այս մասին հայտնում է փաստաբան Նորիկ Նորիկյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել