18-ամյա վարորդը մահացել է, կա ուղևորները վիրավորվել են

Հուլիսի 14-ին, ժամը 19.53-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի  վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հայտնում են ԱԻՆ-ից:

Պարզվել է, որ Եղեգնաձոր-Ագարակաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի 18 ՏL 568 պ/հ (վարորդ Տ. Հ., ծնված 1998 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Մ. Հ.-ը (ծնված 2000 թ.) և Գ. Ս.-ը (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ վարորդը մահացել է: Բժիշկները Մ.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ.Ս.-ը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել