Կառավարությունն այսօր որոշել է ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 4-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ-ի ՄԶԳ) միջև 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված N AAG-111-G-13-001 օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Oժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) կատարումն ապահովելու նպատակով՝
1. Ստեղծել համաձայնագրի կատարումն ապահովող կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել համաձայնագրի կատարումն ապահովող կառավարման խորհրդի կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի:
Հավելվածին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: