Նախկին վարչապետը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ կաշառակերության մեղադրանքով

Ինչպես գրում է The Washington Post-ը, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում գործող տարածքային դատարանը երկրի նախկին վարչապետ Վլադիմիր Ֆիլատին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով կաշառք վերցնելու և թրաֆիքինգին նպաստելու մեջ: Դատարանը նաև որոշում է կայացրել առգրավել նախկին վարչապետի դրամական միջոցները, ինչպես նաև անշարժ գույքը և տրանսպորտային միջոցները: Ֆիլատը, սակայն, հերքել է բոլոր մեղադրանքները և նշել է, որ վճռի հիմքում քաղաքական պատճառներ կան:

Նախկին վարչապետը մեղադրվում էր մի շարք գործարարներին, այդ թվում քաղաքապետ Իլան Շորին կաշառք տալու մեջ: Վերջինս նույնպես ձերբակալվել է հունիսի 24-ին և մեղադրվում է փողերի լվացման մեջ, որը առնչվում է 2014թ.-ին մոլդովական 3 բանկերից անհետացած 1 միլիոն դոլարի հետ:

Ֆիլատը, ով երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2009-2013 թթ. ընթացքում, հոկտեմբեր ամսին ձերբակալվել էր մեկ այլ մեղադրանքով, սակայն այդ գործով դատավարությունը դեռ չի սկսվել:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Iravaban.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել