Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի անդամների պատվիրակության ՀՀ այցի մասին

Հունիսի 15-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի անդամների պատվիրակության ՀՀ այցի մասին: 507-Ա որոշման մեջ նշվում է.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ասիական Զարգացման Բանկի տնօրենների խորհրդի անդամների պատվիրակության 2016 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետություն այցի հետ կապված պաշտոնական ճաշի (ընթրիքի) ծախսերը` 187,5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել