Կալանավորվել է մարդ առևանգելու մեղադրանքով

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 25 շենքի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Հրաչյա Գ.-ն, ով հունիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1,2 և 7-րդ կետերի մեղադրանքով (Մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, շահադիտական դրդումներով): Խափանման միջոցը՝ կալանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել