Կոռուպցիան հիվանդություն է. հայտարարեց մաքսատան պետը

Մաքսային ոլորտում կոռուպցիայի դեմ ակտիվ պայքար է ծավալում կառավարությունը, սակայն կարևոր է նաև հասարակական կազմակերպությունների, անկախ կազմակերպությունների մասնակցությունը: Այսօր Գյումրիում «Մաքսային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը» հակակոռուպցիոն միջոցառմանը հայտարարեց Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետ Կարեն Մանուկյանը:

Նա կարծում է, որ նման ձևաչափով հանդիպումները հետագայում արդյունավետ կլինեն. «Կոռուպցիան հիվանդագին երևույթ է, կոռուպցիան ընդհանրական երևույթ է, չարիք է հասարակության համար, ցանկացած պետական պաշտոնյա, հայտնվելով այդ իրավիճակում, ընկնում է հիվանդության մեջ, ես չեմ կարծում, որ որևէ անձ, ով հիվանդացել է, չի ցականում դրանից դուրս գալ»,- ընդգծեց մաքսատան պետը:

Շնորհակալություն հայտնելով մասնակիցներին՝ պարոն Մանուկյանը կարծիք հայտնեց, որ այս և հետագա համագործակցությունը արդյունավետ կլինի կոռուպցիայի դեմ պայքարում:

Շիրակի մարզպետի օգնական Արմեն Պետրոսյանը իր խոսքում առանձնացրեց մարզպետարանի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի միջև համագործակցությունը. «Ձևավորված համագործակցությունը տարիների ընթացքում նպաստել է մարզում կոռուպցիայի նվազմանը»,- շեշտեց նա:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Հակակոռուպցիոն ծրագրերի հմակարգող Նաիրա Գյուլնազարյանը ներկայացրեց ԵԱՀԿ գործունեությունը այս ոլորտում, կարևորեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում ծրագիրը»:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել