Իգական սեռի ներկայացուցիչները ինչպե՞ս կարող են մասնակցել զինվորական ծառայությանը

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն`

Զինապարտներ են համարվում նախազորակոչային, զորակոչային տարիքի և պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաև զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները:

Պահեստազորում ընդգրկվում և հաշվառվում են`

– ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած և պահեստ արձակված քաղաքացիները,

– օրենքով սահմանված դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները,

իգական սեռի զինապարտները,

– Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և 27 տարեկանը լրացած զինապարտները,

– օրենքի 11 հոդվածի երկրորդ մասում թվարկված զորակոչային տարիքի անձինք

– սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված կարգով վճարներ կատարած քաղաքացիները:

Երկրորդ կարգի պահեստազորում հաշվառվում են պարտադիր զինվորական ծառայություն չանցած, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հետևանքով վաղաժամկետ զորացրված արական սեռի և զինվորական հաշվառման մեջ գտնվող իգական սեռի քաղաքացիները:

IRAVABAN.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել