ԼՂՀ օմբուդսմենի պաշտոնը ստանձնելու առաջարկ ստանալու դեպքում, այն կընդունեմ. Ռուբեն Մելիքյան

Լրատվամիջոցներում կան հրապարակումներ այն մասին, որ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը ստանձնելու է ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը:

Այս պահին Ռուբեն Մելիքյանը գտնվում է Արցախում: Իրավաբան.net-ին նա հայտնեց, որ հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի խամբակցությունների ներկայացուցիչների հետ. «Հանդիպումների հիմնական թեման վերաբերել է Ադրբեջանի  կողմից ապրիլիի 2-ին սանձազերծված  լայնամասշտաբ մարդու իրավունքների խախտման խնդիրներին»:

Ինչ վերաբերում է ԼՂՀ ՄԻՊ պաշտոնում իր նշանակման, Ռուբեն Մելիքյանը նշեց, որ դա ԼՂՀ իշխանությունների որոշմամբ կարող է միայն հաստատվել. «Ես կարող եմ  ասել, որ նման առաջարկ ստանալու դեպքում այն կընդունեմ»:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել