Կարևոր հանգամանքներ, որ պետք է իմանալ ճանապարհային նշանների մասին

Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման համաձայն՝

1. Նշանները տեղակայվում են այնպես, որպեսզի դրանք չխանգարեն երթևեկող տրանսպորտային միջոցներին, ճամփեզրերին կամ մայթերին տեղակայված նշանները` հետիոտների երթևեկությանը, տեսանելի լինեն երթևեկության մասնակիցների համար (օրվա լուսավոր և մութ ժամերին), չփակվեն որևէ խոչընդոտով (գովազդ, կանաչ տնկիներ, ծառերի ճյուղեր, արտաքին լուսավորության սյուներ և այլն), և վարորդները դրանք նկատեն հեշտությամբ ու ժամանակին: Նշանները տեղակայվում են ճանապարհի երթևեկության ուղղությամբ։ Դրանք կարող են տեղակայվել կամ կրկնվել բաժանարար գոտում (առկայության դեպքում) կամ ճանապարհի հակառակ կողմում, եթե ճանապարհային պայմանները թելադրում են, որ այդ նշանները ժամանակին նկատվեն այն վարորդների կողմից, որոնց համար դրանք նախատեսված են:

2. Յուրաքանչյուր նշանի (հատկապես զանազան սահմանափակումներ մտցնող) տեղակայումը պետք է հիմնավորվի: Ճանապարհի տեղամասում նշանների ընդհանուր թիվը պետք է հնարավորության սահմաններում նվազեցվի: Այդ նպատակով անհրաժեշտ է առաջին հերթին վերացնել վտանգի նախազգուշացման մասին կամ որևէ սահմանափակում մտցնող նշանների տեղակայման պատճառները:

3. Վնասված նշանները (բացառությամբ 2.1 – 2.7 առավելության նշանների) պետք է փոխել կամ վերականգնել դրանց հայտնաբերումից հետո 3 օրվա, իսկ առավելության նշանները` մեկ օրվա ընթացքում: Ժամանակավոր տեղակայված նշանները պետք է հանվեն տեղակայման անհրաժեշտությունն առաջացնող պատճառները վերացվելուց հետո մեկ օրվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել