Որքա՞ն պետք է լինի 2016թ.–ի ապրիլ ամսվա Ձեր աշխատաժամանակի առավելագույն չափը

Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:

Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ սույն օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:

Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:

Միևնույն ժամանակ, տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար` շաբաթական մինչև 36 ժամ. իսկ այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ:

Եթե դուք աշխատում եք շաբաթական 40 ժամ, ապա ապրիլ ամսվա աշխատաժամանակը չպետք է գերազանցի 176 ժամը, իսկ եթե դուք աշխատում եք շաբաթական 36 ժամ, ապա այն չպետք է գերազանցի ապրիլ ամսվա համար 158,4 ժամը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել