Ապրիլի 19-ին, ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ, ՄՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տրակտոր տեղափոխող «Կամազ» մակնիշի Р336co15RUS պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 46-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել (մոտ 15 մ) և հայտնվել Ուշի գյուղի 7-րդ փողոցի տներից մեկին հարակից հողամասում:
Վարորդ՝ 1957 թ. ծնված Կ. Կ.-ը (ՌԴ քաղաքացի) տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 1979 թ. ծնված Է. Կ.-ը (ՌԴ քաղաքացի) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փրկարարները Է. Կ.-ին հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին հանձնել են շտապօգնության բրիգադին: Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հովացման աշխատանքներ: Այս մասին հաղորդում են ԱԻՆ-ից: