ՀՀ կառավարության 2009 թվականի փետրվարի 19–ի թիվ 199–Ն «Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնելու, գումարների վճարման կարգը և ժամկետները սահմանելու մասին» որոշմամբ ամրագրված է.
Ֆիզիկական անձն ապրանքի մատակարարում համարվող գործարքի մասով ավելացված արժեքի հարկի գումարը վճարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մինչև գործարքի իրականացման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ (այսինքն
ապրիլի 20–ը): Վճարումը կատարվում է ավելացված արժեքի հարկի համապատասխան գանձապետական հաշվին:
Ֆիզիկական անձը վճարում կատարելու համար ավելացված արժեքի հարկի համապատասխան գանձապետական հաշվի համարը պարզում է իր բնակության վայրի հարկային տեսչությունից կամ հարկ վճարողների սպասարկման կենտրոններից կամ սպասարկման սրահներից: