Բնակարան երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքի անդամներին

Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին որոշմամբ սահմանվել է.

«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555- Ն որոշման 19-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված 1,051,525.0 հազ. դրամ միջոցներից՝

1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացված 225,000.0 հազ. դրամն ուղղվում է Սպիտակ քաղաքում մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը.

2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացված 826,525.0 հազ. դրամ միջոցներից՝
ա. 616,525.0 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1151-Ն որոշման 11-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին տրամադրված՝ Գյումրի քաղաքում ծրագրի շահառու ճանաչված անձանց միասնական ցուցակում ընդգրկված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1151-Ն և 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1363-Ն որոշումների համաձայն բնակարանային պայմանները չբարելաված անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1151-Ն որոշման 9-րդ կետի 3-րդ ենթակետով և 2015 թվականի նոյեմբերի 15-ի N 1363-Ն որոշման 8-րդ կետով նախատեսված դեպքերի) բնակարանի գնման վկայագրերի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրմանը,
բ. 210,000.0 հազ. դրամն ուղղվում է Ախուրյանի համայնքում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներին բնակարանի գնման վկայագրերի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրմանը:

(…)»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել