Եթե Ձեր երեխային կրծքով եք կերակրում.Նոր որոշում

Երեկվանից օրինական ուժի մեջ է մտել 2016 թվականի փետրվարի 24–ին ընդունված ՀՀ առողջապահության նախարարի թիվ 05–Ն որոշումը «Կրծքով կերակրման բժշկական հակացուցումների ցանկը հաստատելու մասին»։

Այդ որոշման համաձայն սահմանվել է.

« (…) 1. Հաստատել կրծքով կերակրման բժշկական հակացուցումների ցանկը, համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված կրծքով կերակրման բժշկական հակացուցումների դեպքում մանկական սննդի ձեռքբերումը և տրամադրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1105-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(…)

ՑԱՆԿ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ

 I. ԵՐԵԽԱՅԻ/ՆՈՐԱԾՆԻ ՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԵՊՔԵՐ

 1. Ֆենիլկետոնուրիա:

2. Վալինոլեյցիուրիա:

3. Գալակտոզեմիա:

II. ՄՈՐ ՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԵՊՔԵՐ

4. Մոր մոտ մայրական կաթով կերակրման մշտական հակացուցում`

1) կերակրող մոր` մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակի առկայություն:

5. Մոր մոտ մայրական կաթով կերակրման ժամանակավոր հակացուցում`

1) Մոր ծանր հիվանդություն, որը խոչընդոտում է երեխայի խնամքին (հետծննդյան փսիխոզ, հետծննդյան սեպսիս, կոնսիլիումային եզրակացությամբ հիմնավորված այլ ախտաբանական վիճակներ),

2) Տիպ 1 հասարակ հերպեսի վիրուսով վարակ` մինչև կրծքագեղձերի շրջանում ախտահարված օջախների վերացումը,

3) Մոր կողմից օգտագործվող դեղորայքային բուժում`

ա. թմրամիջոց (այդ թվում ափիոնային շարքի դեղեր և դրանց կոմբինացիաներ) կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող կամ հակաէպիլեպտիկ դեղեր, որոնք կարող են առաջացնել կողմնակի ազդեցություն, ներառյալ քնկոտությունը և շնչառության ընկճում,

բ. ռադիոակտիվ յոդ 131 (կրծքով կերակրման սկիզբը դեղի վերջին ընդունումից ոչ պակաս 2 ամիս անց),

գ. մոր կողմից յոդի կամ յոդի հիմքով դեղերի հաճախակի տեղային օգտագործումը բաց վերքերին կամ լորձաթաղանթներին,

դ. ցիտոտոքսիկ քիմիաթերապիա կամ ճառագայթային բուժում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել