Մի՛ մոռացեք վճարել 2016թ.–ի հողահարկը

«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

Կազմակերպությունները սույն օրենքի 13 հոդվածի համաձայն հաշվարկված հողի հարկի կիսամյակային գումարները սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ):

Հողի հարկի գումարը վճարվում է`

ա) համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե.

բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել