Ի՞նչ առանձնահատկություններ ունեն մատնահետքերը

Քրեագիտական տրասոլոգիան (հետքաբանությունը) քրեագիտական տեխնիկայի այն ճյուղերից է, առանց որի հնարավոր չէ բացահայտել հանցագործությունը:

Տրանսոլոգիան ուսումնասիրում է հետքերը և դրանց միջոցով հանցագործության բացահայտման հնարքները:

«Հետքերը, ըստ առաջացնող օբյեկտների, դասակարգվում են մարդու (ձեռնաթաթերի, ոտնաթաթերի, ատամների, շրթունքների և այլն), կեն­դանիների, գործիքների, արտադրության մեխանիզմների, տրանսպորտային միջոցների և այլն »,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը։

Վերջինիս խոսքով` անտրոպոսկոպիան (հոմեոսկոպիա) տրասոլոգիայի (հետքաբանություն) բաժին է, որն ուսումնասիրում է մարդու հետքերը (ձեռնաթաթե­րի, ոտնաթաթերի, ատամների, շրթունքների, եղունգների և այլ կենսա­բանական ծագում ունեցող հատվածների) և մշակում է միջոցներ, ձևեր ու մեթոդներ հետքերի հավաքման, զննման համար, հանցագործության բացահայտման, քննության և նախազգուշացման նպատակով։

Այս հոդվածում կանդրադառնանք մատնահետքերին` որպես մարդու հետքերի տեսակի:

Մատնադրոշմը (դակտիլասկոպիա), հետքաբանության բաժին է, որն ուսումնասիրում է մարդու մաշկի ծածկույթի գծանախշերի հատկությունները և հատկանիշները, մասնավորապես ձեռնաթաթերի մատերի ափային մակերեսի եղունգային ֆալանգաների հոսքերի գծանախշերը:

Մատնանախշերի գծանախշերը հիմնականում լինում են երեք տեսակ՝ հանգուցաձև (65%), գալարաձև (30%), աղեղնաձև (5%)։

Գծային նախշերի հատկություները յուրահատուկ են միայն մեկ անձի, կայուն են ամբողջ կյանքի ընթացքում, վերականգնվում են, եթե այդ մասում վնասվածք է առաջանում, ակնհայտ արտացոլվում են նյութական աշխարհի առարկաների, իրերի վրա։

Հ.Գ. Կան մարդիկ, որոնք մատնահետքեր չունեն, նրանք չեն ոչնչացնում դրանք, այլ պարզապես ծնվում են այդպես: Այդ նոր գենը կոչվում է է SMADCARD 1:

Շարունակելի…

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել