Ադրբեջանական կողմը կրակել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ուղղությամբ

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կատարել է 9 խախտում և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ պաշտոնական կայքից:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Որոշ հատվածներում եղել են կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտումներ: Մասնավորապես` առաջնագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (1 արկ), 60 մմ-ոց (11 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (25 արկ) արկակոծել է հայկական դիրքերը:

Գիշերվա ընթացքում արձանագրվել է նաև դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ժամը 04:55-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը ժամանակին հավաստանշվել է հայ դիրքապահների կողմից և հետ շպրտվել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել կրակի դադարեցման շուրջ կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել