Կոնվերս Բանկը հայտնում է իր խորին երախտիքն ու հպարտությունը Լեռնային Ղարաբաղի սահմանին ծառայող հայ զինվորներին: Բանկը հայտնում է, որ վերջինս ամբողջությամբ զիջում է Լեռնային Ղարաբաղում զոհված անձանց և իրենց ընտանիքի անդամների՝ Բանկի առջև ունեցած վարկային պարտավորությունները:
Ինչպես նաև Բանկը մինչև երկու տոկոսային կետով իջեցնում է Լեռնային Ղարաբաղի սահմանին ծառայող անձանց մի շարք վարկատեսակների վարկերի տոկոսադրույքները, իսկ Բանկի աշխատակիցների կողմից կազմակերպված դրամահավաքի արդյունքում հավաքագրված միջոցներով մարվել են վերջիններիս՝ Բանկի առջև ունեցած ապրիլ ամսվա պարտավորությունները:
Կոնվերս Բանկի բոլոր աշխատակիցների կողմից ցավակցում ենք զոհված ազատամարտիկների ընտանիքներին:
Կոնվերս Բանկ