Ադրբեջանն ունի նվազագույնը 2000 սպանված. Դավիթ Բաբայան

Ադրբեջանական կողմի սպանվածների թիվը նվազագունը 2000 հոգի է. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի  մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Մենք ունենք այդպիսի հիմքեր: Լսելով, թե ինչ են խոսում  ադրբեջանցիները մեկը մյուսի հետ,  գալիս ենք եզրակացության, որ առնվազն 2-2.5 հազար զոհ ունեն նրանք»,- ասաց նա:

Դ. Բաբայանը նշեց նաև, որ ադրբեջանական կողմն ունի նաև մեծ տեխնիկական կորուստներ՝ 2 ուղղաթիռ, շուրջ երեք տասնյակ տանկ, երկու տասնյակ անօդաչու սարքեր, մարտական մեքենաներ և այլն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել