Ինչպե՞ս կարող եք ստանալ կուտակային կենսաթոշակը

Մասնակիցը կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերում, եթե՝

1) լրացել է մասնակցի կենսաթոշակային տարիքը.

2) լրացել է մասնակցի 55 տարին, և նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը բավարարում է սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի պայմանները:

Մասնակիցը կարող է սույն օրենքով սահմանված կարգով տնօրինել իր կուտակային կենսաթոշակը` անկախ պետական կենսաթոշակը ստանալու փաստից:

Կուտակային կենսաթոշակ ստանալու համար մասնակիցը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին՝ իր կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի, ինչպես նաև մասնակցի միջոցները «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված աղյուսակների հիման վրա հաշվարկած հավասարաչափ ամսական վճարների մասին տեղեկանք ստանալու վերաբերյալ: Մասնակիցների ռեեստր վարողը պարտավոր է դիմումը ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակցին տրամադրել տեղեկանք` սույն մասի առաջին նախադասությամբ նշված տեղեկություններով: Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակցին տրամադրվող տեղեկանքի ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով: Կենսաթոշակային հաշվի հաշվեկշիռը կազմվում է կուտակային բաղադրիչին մասնակցելու օրվանից սկսած` մինչև մասնակիցների ռեեստրը վարողին դիմում ներկայացնելու օրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել