Քաղաքացիները պարտավոր են`
ա) զինվորական կոմիսարիատների կանչով ներկայանալ` զորահավաքի ժամանակ իրենց նպատակային ներգրավումը որոշելու համար.
բ) կատարել ստացած զորահավաքային կարգադրագրերի, զինվորական կոմիսարիատների ծանուցագրերի և կարգադրությունների պահանջները.
գ) զորահավաք հայտարարվելու դեպքում`
– զինվորական կոմիսարիատների ծանուցագրերում, կարգադրություններում, զորահավաքային կարգադրագրերում նշված ժամկետներում ներկայանալ հավաքակայան,
– առանց համապատասխան զինվորական կոմիսարիատի թույլտվության` չբացակայել իրենց բնակության վայրից,
– սահմանված կարգով մասնակցել պետության պաշտպանությունը և անվտանգությունն ապահովող աշխատանքների կատարմանը,
– զորահավաքային խնդիրների իրականացման նպատակով տրամադրել իրենց սեփական շենքերը, կառույցները, տրանսպորտային միջոցները և այլ գույք` օրենսդրությամբ և կառավարության սահմանած կարգով:
Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառի իրենց պարտականությունները չկատարելու համար քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով: