ԼՂՀ-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով իրավաիճակը շարունակում է լարված լինել: Հակառակորդը ողջ գիշեր խախտել է հրադադարը, փորձել է ներթափանցել, սակայն թշնամու սադրիչ գործողությունները կասեցվել են, նա ունի մեծ կորուստներ, երեք տանկ է խփվել ԼՂՀ հարավային շրջանում, որտեղ թեժ մարտեր են ընթանում. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նա նաև նշեց, որ ընդհանուր առմամաբ հայկական կողմը ադրբեջանական տասը տանկ է խփել: Եվ միջազգային մամուլում հայտնվող տեղեկությունները ադրբեջանական մեծ կորուստների վերաբերյալ իրականություն են:
Անդրադառնալով միջազգային կառույցների և գերտերությունների կոչերին, Դ. Բաբայանը նշեց. «Կարևորում ենք այդ կոչերը, միանշանակ նշում ենք, որ դրանք պետք է լինեն ավելի խիստ և հասցեական, որպեսզի այն կողմը, որը պատասխանտու է նման խախտումների համար, համարժեք պատսխան տա: Համոզված ենք սա սկզբին է, կլինեն կոնկրետ քայլեր: Իսկ այն, որ նախահարձակ եղել է Ադրբեջանը, հենց Ադրբեջանը չի թաքցնում: Նաև ունենք ապացույցներ՝ ադրբեջանական զոհեր և զինտեխնիկա՝ մեր տարածքներում»:
Իրավաբան.net