10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժում չեն հաշվառվում հետևյալ ժամանակահատվածները

63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:

Վերը սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը սահմանվում է ըստ հետևյալ սանդղակի.

Կենսաթոշակի անցնելու տարեթիվը

2012 թ.

2013 թ.

2014 թ.

2015 թ.

2016 թ. և հետո

Աշխատանքային ստաժը

6 տարի

7 տարի

8 տարի

9 տարի

10 տարի

Վերը սահմանված 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժում չեն հաշվառվում`

1) գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը.

2) ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի` հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի.

3) ծնողներից (որդեգրողներից) մեկի` մինչև յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում (զորամասերում) ծառայող` զինծառայող ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը` ութ տարուց ոչ ավելի.

5) օտարերկրյա պետությունում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը` հինգ տարուց ոչ ավելի.

6) ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի.

7) բռնադատված կամ քրեական հետապնդման ենթարկված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձի` կալանքի տակ գտնվելու, ազատազրկման վայրերում և աքսորավայրերում պատիժ կրելու ժամանակահատվածները` եռակի չափով` սկսած 14 տարեկանից.

8) «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ժամանակահատվածները`

ա) համապատասխան մարմինների համակարգերի հրամանատարական և ոչ հրամանատարական (սպայական, ենթասպայական, շարքային) կազմերի պաշտոններում զինծառայության, քրեակատարողական ծառայողի և հարկադիր կատարողի ծառայության, ինչպես նաև համապատասխան մարմինների ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածները` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից.

բ) ԽՍՀՄ զինված ուժերում, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերում զինվորական ծառայության, ինչպես նաև դրանց ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածները` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից.

գ) դատապարտված կամ քրեական հետապնդման ենթարկված այն զինծառայողների` կալանքի տակ, ազատազրկման վայրում և աքսորում գտնվելու ժամանակաշրջանները, որոնց նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ կամ ընդունվել քրեական գործը կարճելու մասին որոշում` հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարմանը մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել