Կառավարությունը Էդմոն Մարուքյանի բարձրացրած խնդրին իրազեկ էր

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է ապակուսականացնել որոշ պետական հանձնաժողովներ: Կառավարության այսօրվա նիստին Արփինե Հովհաննիսյանի ներկայացմամբ գործադիրն անդրադարձավ պատգամավորի փաթեթին:

Համաձայն նախագծերի փաթեթի` ՀՀ տնտեսա­կան մրցակ­ցության պաշտպանության պետական հանձնաժո­ղո­վի, հանրային ծառայությունները կարգավորող հանձ­նա­ժողովի, Հեռուստատեսության և ռա­դիոյի ազգային հանձնաժողովի անդամները, ինչպես նաև Վերահսկիչ պալատի նախագահը և Վերահսկիչ պալատի խորհրդի անդամները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:     Նախագծերին կից ներկայացված հիմնավորմամբ` վերոհիշյալ լրացումների նա­խատեսումը պայմանավորված է Հանձնաժողովների, ինչպես նաև Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից իրենց լիազորությունների անաչառ իրա­կա­նա­ցումն ապահովելու անհրա­ժեշ­տությամբ:

Կառավարությունը նշեց, որ հաշվեքննիչ հանձնաժողովի (ներկայիս Վերահսկիչ պալատ) և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների ապաքաղաքականացվածության վերաբերյալ դրույթները շատ ավելի վաղ են ուշադրության արժանացել: Մասնավորապես՝ խնդրի վերա­բեր­յալ դեռևս սահմանադրական բարեփոխումների ընթացքում սահմանադրական բարեփոխում­նե­րի հանձնաժողովը քննարկման առարկա է դարձրել նշված խնդիրները և միջազգային փոր­ձի ուսումնասիրմամբ լուծումներ նախատեսել:

Մի դեպքում որոշ երկրներ չեն նախատեսել քա­ղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքներ, սակայն նշված մարմինների անկախության հա­մար նախատեսել են այլ ընթացակարգեր, մեկ այլ դեպքում` ուղղակիորեն  սահմանել են ապա­քաղաքականանացված լինելու  պահանջ:

Նշված ընթացակարգերից, թե որն է առավել արդյունավետ  Հայաստանի Հանրա­պե­տության կառավարության կողմից արդեն իսկ  ուսումնասիրման առարկա է դարձել:

Հայաuտանի Հանրապետության կառավարությունը օրենսդրական նախաձեռնության հեղինակին առաջարկեց ձեռնպահ մնալ նախագծերի փաթեթի քննարկումից, հրավիրեց մասնակցելու քննարկումներին և նշեց, որ ներկա փու­լում դեմ է ներկայացված նախագծերի փաթեթի քննարկմանը և ընդունմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել