ՊԵԿ-ը նոր նախագահ ունի

Քիչ առաջ ՀՀ նախագահի հրամանագրով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ է նշանակվել Հովհաննես Հովսեփյանը: Նախագահի ՆՀ-216-Ն հրամանագրում մասնավորապես նշվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 124-րդ կետը՝  որոշում եմ.  Հովհաննես Հովսեփյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ»:

Նախագահի մեկ այլ հրամանագրով նա ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

Ստորև ներկայացնում ենք պարոն Հովսեփյանի կենսագրությունը.

Հովհաննես Աշոտի Հովսեփյան

Ծնվել է 28 հունվարի 1973թ.

Կրթություն

1990-1995թթ. – Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ։
1996-1998թթ. – ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիա։
2002-2003թթ. – ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ։
2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածների հեղինակ է։

Աշխատանքային գործունեություն

1996-2002թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։
2002-2006թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ:
2003-2004թթ. – դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
2006թ. մարտ – 2007թ. փետրվար – «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի նախագահ։
2007թ. փետրվար – 2007թ. դեկտեմբեր – ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական։
2007-2008թթ. – ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ։
2008թ. մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։

Պարգևներ և կոչումներ

2003թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
2013թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով:
Կրթության և գիտության նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել