Չինաստանում կաշառակերության մեջ կասկածվող երկու բարձրաստիճան պաշտոնյա են ձերբակալվել

Չինաստանի իշխող Կոմունիստական կուսակցությունը երկրի արևմտյան Սինցզյան նահանգում երկու բարձրաստիճան պաշտոնյաի հեռացրել է կուցակցությունից կաշառակերության կասկածանքով, որից հետո նրանք հանձնվել են դատախազությանը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի հակակոռուպցիոն հանձնաժողովին:

Դեռևս հունիս ամսին երկրի իշխանությունները հետաքննություն են սկսել Սինցզյան նահանգի նախքին գլխավոր քարտուղար, 56-ամյա Ալիմնաժ Մայմայթիմի նկատմամբ, ով կասկածվում էր կոռուպցիոն գուրծունեություն իրականացնելու մեջ, այն է՝ խմբակցությունների ձևավորում և հետաքննության խոչընդոտում, ապացույցների ոչնչացում, պաշտոնեական դիրքի չարաշահում և ոչ պատշաճ սեռական կապեր:

Կաշառակերության մեջ մեղադրվող երկրորդ պաշտոնյան նահանգի հասարակական անվտանգության բյուրոյի  նախկին փոխնախագահ Սե Խուեյն է, ով մինչև պաշտոնի բարձրացումը Սինցզյանի քրեակատարողական համակարգի ղեկավարն էր: Նրա նկատմամբ հետաքննությունը սկսվել է հուլիս ամիսից՝ մեղադրվելով պաշտոնյաների նշանակման գործում կուսակցության կանոնները խախտելու մեջ, ինչպես նաև իշխանությունը չարաշահելու և անհայտ աղբյուրներից «հսկայական գումարներ» ստանալու մեջ:

Ինչպես հայտնի է Չինաստանում տասնյակից ավել բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել նախագահ Սի Ցզինպինի իշխանության գալուց ի վեր, ով երեք տարի առաջ հսկայածավալ արշավ է սկսել երկրում խորը արմատավորված կոռուպցիայի դեմ:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել