Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որր Փետրվարի 29-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել բնակչի դին:
***
Փետրվարի 29-ին, ժամը 09.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խուդյակով փողոցի թիվ 70 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել բնակչի դին: