Ի՞նչ է պետք իմանալ, երբ ձեզ կանգնեցրել է ՃՈ տեսուչը

Հաճախ վարորդները ՃՈ տեսուչների հետ շփման ժամանակ ընկնում են թյուրիմացության մեջ՝ հստակ չիմանալով օրենքի պահանջները: Ի դեպ, հաճախ են լինում դեպքեր, երբ հենց իրենք՝ ՃՈ տեսուչները հստակ չգիտեն կանոններն ու անհիմն կաննեցնում վարորդին կամ խնդրում դուրս գալ մեքենայից:

Ո՞ր դեպքում իրավունք ունի ՃՈ տեսուչն կանգնեցնել վարորդին ու ո՞ր դեպքում նա պետք է դուրս գա մեքենայից: Ճանապարհային երթեվեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքը հստակ արձանագրում է 4 հիմնական դեպքեր, երբ Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր կանգնեցնել տրանսպորտային միջոցը: Դրանք են՝

ա) ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, կամ տրանսպորտային միջոցի ընթացքը կամ տեղափոխվող բեռը, կամ վարորդը կամ ուղևորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթևեկության անվտանգության համար.

բ) բավարար հիմքեր կան կասկածելու, որ տրանսպորտային միջոցը կամ դրա ներսում գտնվող անձինք գտնվում են հետախուզման մեջ.

գ) անհրաժեշտություն կա վարորդներին տեղեկացնել ճանապարհներին առաջացած վտանգների, անբավարար պայմանների մասին:

դ) ոստիկանության ծառայողները կարող են տրանսպորտային միջոցները կանգնեցնել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի կողմից լիազորած հատուկ միջոցառումներ անցկացնելիս:

Ոստիկանության ծառայողը կարող է տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո վարորդին առաջարկել դուրս գալ տրանսպորտային միջոցի խցիկից կամ սրահից, եթե՝

ա) անհրաժեշտ է վերացնել տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը կամ բեռների փոխադրման կանոնների խախտումը.

բ) բավարար հիմքեր կան կասկածելու, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում.

գ) տրանսպորտային միջոցը կանգնեցվել է հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով և անհրաժեշտ է տրանսպորտային միջոցի շարժիչի, թափքի կամ հենասարքի համարները վարորդի մասնակցությամբ համեմատել տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթի գրառումների հետ.

դ) վարորդը կամ ուղևորը կասկածվում են հանցագործություն կատարելու մեջ.

ե) անհրաժեշտ է վարորդի մասնակցությամբ կազմել արձանագրություն կամ օգնություն ցույց տալ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել