Դաժան սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 23-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գեղամասար գյուղի բնակչուհի, 1943 թ. ծնված Շուշանիկ Գյուլումյանն իր տան տանիքից վայր է ընկել և մահացել:

Փետրվարի 26-ին քննչական բաժնից ոստիկանությունում տեղեկանք է ստացվել, որ դեպքի վայրի զննությամբ և Շ. Գյուլումյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ վերջինիս գլխին և պարանոցին առկա են վնասվածքների հետքեր, իսկ համաձայն մահվան մասին բժշկական վկայականի՝ կնոջ մահվան անմիջական պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 23-ին, ժամը 13.30-ից մինչև ժամը 14-ի սահմաններում, Շ. Գյուլումյանը համագյուղացիներ՝ 1998 թ. ծնված Վահե Գևորգյանին և 1998 թ. ծնված Դավիթ Կարագոզյանին կանչել է իր տուն և խնդրել վերանորոգել ալեհավաքի մալուխը, ինչը տղաներին չի հաջողվել:

Շ. Գյուլումյանը նախատել է նրանց` մեղադրելով ալեհավաքը փչացնելու մեջ, ինչից հետո Վ. Գևորգյանը բռնել է Շ. Գյուլումյանին, իսկ Դ. Կարագոզյանը մետաղյա խողովակով հարվածել է նրա գլխին ու մեջքին:
Վ. Գևորգյանը Շ. Գյուլումյանին տարել է տուն և փորձել համոզել չբողոքել, սակայն Շ. Գյուլումյանը շարունակել է հայհոյել Վ. Գևորգյանին և ընկել է հատակին:

Վ. Գևորգյանը ձեռքով սեղմել է կնոջ պարանոցը և շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան:
Փետրվարի 26-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 117 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Վ. Գևորգյանը և Դ. Կարագոզյանը ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել