Մինչ այս տեղեկացրել ենք, որ 2015 թվականի «Տարվա լավագույն դատավոր» է ճանաչվել նաև Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ Նաիրա Գրիգորյանը: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.
Նաիրա Մանվելի Գրիգորյան
Ծնվել է 1978 թվականին Էջմիածին քաղաքում։
1995 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2005 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։