Փետրվարի 24-ին, ժամը 05.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Տիտոգրադյան փողոցի թիվ 49 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Տիտոգրադյան և Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում բախվել են «Մերսեդես S500», «Ռենո Դասիա» և երկու «ԲԻԴ» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ռենո Դասիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից աստիճանների վրա: Վերջինիս վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: