Մանրամասներ ՔԿ-ից՝ Վահան Շիրխանյանի կնոջ վրաերթի վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Պ.Շիրխանյանին վրաերթի ենթարկելու հանգամանքները։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ փետրվարի 15-ին ոստիկանությունից Երևանի քննչական վարչությունում ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 07։30-ի սահմաններում, «Ֆոլկսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Պ.Շիրխանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Վարորդի ինքնությունը հայտնի է, ով Երեւանի բնակիչ Ա.Ալեքսանյանն է։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է տարվում՝ վրաերթի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Բժշկական կենտրոնից տրամադրած տեղեկանքի համաձայն՝ տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալու, նրա վիճակը գնահատվում է ծանր։

Նշենք, որ վարեթրի ենթարկված Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կինն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել