Ինչու՞ ՃՈ-ն տուգանքի ակտի մասին որոշումը բեկանեց

Քաղաքացի Տիգրան Սարգսյանը տուգանվել է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտում կատարելու համար, սակայն տուգանքի մասին որոշումը բողոքարկել է վերադասության կարգով:  Վերադաս մարմինը, վերանայելով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որշումը, արձանագրել է.

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի»:

 Վարչական մարմինը չի ապացուցել քաղաքացու համար ոչ բարենպաստ փաստական հանագամանքների առկայությունը, որպիսի պարտականություն կրում է օրենքի ուժով:

 Արդյունքում, իրավախախտում արձանագրած տեսանյութի լրացուցիչ ուսումնասիրությունից իրավախախման փաստ առկայությունը գնահարվել է կասկածելի, իսկ տուգանքի մասին վարչական ակտը բեկանվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել