Զարուհի Փոստանջյանը ստիպված է առաջադրվել ՄԻՊ պաշտոնին

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներից Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ նոր պաշտպանի ընտրության գործընթացը իրականացվում է ոչ պատշաճ ձևաչափով:

Ըստ նրա` եթե ուզում ենք, որ գործընթացը լիարժեք իրականացվի, ապա հարկավոր էր նախ և առաջ ստորագրահավաք սկսել քաղաքացիների շրջանում: Այս մասին այսօր` ԱԺ-ի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց պատգամավորը:

Խոսելով իր առաջադրումից` տիկին Փոստանջյանն ասաց, որ գնացել են այդ քայլին` այլընտրանք ստեղծելու համար. «Ցավալի է, որ հայտնի մարդկանցից բոլորը հրաժարավեցին դառնալ Մարդու իրավունքների պաշտպան, մենք որոշեցինք թույլ չտալ, որ այլընտրանք չլինի, մենք հիմա ըստ էության մասնակցում ենք նաև ինստիտուտի կայացմանը: Ես ստիպված ստանձնեցի այդ պարտականությունը, չկա այլընտրանք, հակառակ դեպքում` չկա այլընտրանք»,- նշեց նա` դիմելով մյուս թեկնածուներից մեկին առաջադրած պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին. «Ձեր առաջադրած թեկնածուի նկատմամբ ես ոչ մի բացասական վերաբերմունք չունեմ, բայց նա այլընտրանք չի ստեղծում»,- ասաց պատգամավորը:

Բացի այդ, տիկին Փոստանջյանն անդրադարձավ իշխանության թեկնածուին` Արման Թաթոյանին, նշեց, որ նա չի համապատասխանում չափանիշներին, միաժամանակ պնդելով. «Արման Թաթոյանը ներկայանում է որպես իշխանությունների փաստաբանը: Ես ուզում եմ դիմել հանրությանը, երբ մենք դիմում ենք ՄԻԵԴ, գլխավոր դատախազի հետ, նա է ներկայանում: Այդուհանդերձ, ես չեմ ասում, որ պարոն Թաթոյանն արատավոր անձ է, բայց նա Սահմանադրությամբ չի համապատասխանում ՄԻՊ չափանիշներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել