Ինչպես հայտնել էինք, Մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածու է առաջադրված՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու իրավաբան Նարեկ Ալոյանը: Իրավաբան.net-ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտնեց, որ նախևառաջ ուշադրություն է դարձնում թեկնածուների առաջադրման ընթացակարգին:
Նրա խոսքով, եղել են ոճ ճիշտ մոտեցումներ՝ թեկնածուների անկախության, մարդու իրավունքների ոլորտում հանրաճանաչ լինելու առումով: Նաև ընդունելի չէ համարում այն, որ երեք թեկնածուների ընտրությունը կատարվել է Ազգային ժողովի ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության, այլ պետաիրավական հանձնաժողովի կողմից:
Այնուամենայնիվ, վերոնշյալ կարևոր սկզբունքները հաշվի առնելով, Ա. Սաքունցի խոսքով, ՄԻՊ պաշտոնում ամենահարմար թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է՝ հաշվի առնելով նրա գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Արթուր Սաքունցը Արման Թաթոյանին գնահատում է որպես գրագետ մասնագետ:
Ա. Սաքունցն իր խոսքում նշեց նաև, որ նորանշանակ օմբուդսմենը պետք է անպայման անդրադառնա նախորդների ժամանակ ՄԻՊ ինստիտուտի հանդեպ ոտնձգությունների, «անորակ կադր» գնահատականը ստանալու պատճառներին, հակառակ դեպքում, դրանք կշարունակվեն և բացասական ազդեցությունը կունենան ինստիտուտի վրա: