Նոր նշանակումներ Հատուկ քննչական ծառայությունում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ պետական ծառայողների երդման հանդիսավոր արարողությունը:

Վերջերս բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձինք, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների համաձայն, առաջին անգամ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ երդում տվեցին:

Մասնավորապես` Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ, արդարադատության կապիտան Սաշիկ Ավետիսյանը, Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչութան հատկապես կարևոր գործերի քննիչ, արդարադատության կապիտան Ռաֆիկ Դոխոյանը և նույն վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ, արդարադատության մայոր Աշոտ Ժամկոչյանը երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգը, անվտանգությունն ու սահմանադրական կարգը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը շնորհավորեց նորանշանակ պետական ծառայողներին, մաղթեց արգասաբեր աշխատանք` հանուն օրենքի գերակայության ապահովման և հույս հայտնեց, որ վերջիններս արժանապատվորեն կպահպանեն երդման տեսքստում հնչեցրած բոլոր խոստումները: Այս մասին հաղորդում են Հատուկ քննչական ծառայությունից:

aJQvLQ34Kd5dYXw0IRL8Vgtep2jcTbBFhCGtBjMDbqaJaKYeTugw 0bHSGlvKIhaBZDSUG7T9K3OZwf

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել