Հոգևորականը բռնաբարել է իր հետևորդներին, իսկ աղջկան պահել է ստրկության մեջ

Մաո պաշտամունքի սեփական ուսմունքը մշակած, բրիտանացի Արավինդան Բալակրիշնան ձերբակալվել է սեփական դստերը որպես ստրուկ պահելու, իր հետևորդներին պարբերաբար բռնաբարելու և նրանց հոգեկան և ֆիզիկական տանջանքների ենթարկելու համար: Այս մասին հայտնում է Daily New-ը:

Ինչպես տեղեկացվում է, 75-ամյա Բալակրիշնան միայն կանանց համար նախատեսված պաշտամունքի սկիզբը դրել է դեռ 40 տարի առաջ և իր հետևորդներին հայտնել է, որ ունի գերբնական ուժ և կարող է կարդալ նրանց մտքերը: Նա նաև պարբերաբար ծեծել է իր դստերը և մոտ 30 տարի նրան պահել է մեկուսացման մեջ:

33-ամյա դստեր խոսքերով հայրը երկրպագել է նախագահ Մաոին, Ստալինին և Սադամ Հուսեյնին և ցանկացել է, իր խոսքերով ասած` «ավելի հզոր լինել քան նրանք բոլորը միասին»:

«Սարսափելի էր այդ ամենը, այնքան անմարդկային և նվաստացնող: Ես ինձ զգում էի  վանդակում փակված թռչնի նման, կոտրած թևերով», ասում է նա:

Դատավարության ժամանակ դատարանը լսել է, թե ինչպես է աղջիկը բանտարկյալի նման ապրել պաշտամունքի տանը՝ զրկված լինելով դպրոց գնալու և ընկերներ ձեռք բերելու հնարավորությունից: Մանկության տարիներին նա այնքան միայնակ է եղել, որ անգամ փորձել է ընկերանալ տան առնետների հետ:

30 տարի բանտարկված լինելուց հետո նրան հաջողվել է փախչել այն բանից հետո, երբ մտապահել է ստրկության դեմ ուղված բարեգործական հիմադրամի համարը, որը տեսել է լուրերի թողարկման ժամանակ:

Բալակրիշնան, ում գործը քննվել է Լոնդոնի «Սաութուարք» դատարանում, մեղավոր է ճանաչվել մի քանի դրվագով, այն է՝ 4 բռնաբարության և 6 բռնության գործադրման դեպքեր և դատապարտվել 23 տարվա ազատազրկման:

Պատրաստեց՝  Սուսաննա Խաչատրյանը  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել