Ավտովթար և վրաերթ. մեկ հոգի մահացել է

Հունվարի 31-ին, ժամը 15.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սախարովի հրապարակում տեղի է ունեցել վրաերթ:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Սախարովի հրապարակի մոտակայքում «Մերսեդես G-500» (վարորդ՝ Ֆ. Ա.) մակնիշի 22 FR 222 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի 34 VF 390 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս վրաերթի է ենթարկել քաղաքացի՝  1942 թ. ծնված Ս. Զ.-ին, ով տեղում մահացել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել