Ի՞նչ կենսագրություն ունի նորանշանակ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը

Հունվարի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Գրիգոր Հովհաննիսյանը: Իրավաբան.netը ներկայացնում է նորանշանակ դատավորի կենսագրությունը:

Ծնվել է 31.10.1973թ. Երևան քաղաքում:

1995թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

14.10.1995թ.-09.10.1997թ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, նախ` 14.10.1995- 14.02.1997թթ. որպես զորամասի սոցիալ-իրավական հարցերով սպա, ապա` 14.02.1997-09.10.1997թթ. զինվորական ոստիկանության քննիչ:

09.03.1998-13.01.1999թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ:

13.01.1999-12.05.2008թթ. աշխատել է Երևանի կայազորի զինվորական դատախազությունում. նախ` քննիչ, ապա` Երևանի կայազորի զինվորական դատախազի օգնական, վերջում` Երևանի կայազորի զինվորական դատախազի ավագ օգնական:

12.05.2008-21.04.2009թթ. աշխատել է որպես ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության հարավային կայազորների զինվորական դատախազությունների աշխատանքները կարգավորող բաժնի դատախազ:

21.04.2009-14.12.2012թթ. աշխատել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի դատախազ:

14.12.2012-29.01.2013թթ. աշխատել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ:

29.01.2013թ.-ից առ այսօր աշխատում է Սևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել