Սահմանային իրավիճակը վերջին 7 օրերին

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3500 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից:

Բացի վերոնշյալից, հունվարի 26-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և ստիպել վերջիններիս հետ շպրտվել իրենց ելման դիրքերը:

Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

 ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել