ԿԲ խորհրդի հունվարի 19-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՄԱՆԻ ԸՆԴ ՔՈՄՓԸՆԻ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երևան, Մոլդովական փողոց թիվ 9/12 հասցեում գտնվող տարածքում գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 223 լիցենզիան (տրված` 16.12.2010թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:
«ՄԱՆԻ ԸՆԴ ՔՈՄՓԸՆԻ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո: