Նախարարների տեղակալների գործուղման ծախսերը կկատարվեն բյուջեի հաշվին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ստորագրել Գարեգին Մելքոնյանի և Վիգեն Քոչարյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման ծախսերի մասին։ Որոշմամբ, մասնավորապես՝ ասվում է․

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի՝ 2016 թվականի հունվարի 17-19-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գարեգին Մելքոնյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վիգեն Քոչարյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել