46-ամյա Կլեմենտ Ռիվերան դատապարտվել է առավելագույն 25 տարվա ազատազրկման 84-ամյա կնոջ տուն ներխուժելու և նրան թալանելու համար՝ հափշտակելով 50 դոլարին համարժեք ունեցվածք և դրամական միջոց: Այս մասին հայտնում է Daily News-ը:
Ըստ դատախազության հաղորդման՝ 2013 թվականի հուլիսի 21-ին հանցագործը՝ տարեց կնոջը օգնելու և դուռը պահելու պատրվակով հետևել է նրան, այնուհետև հրել և գցել է հատակին:
Մանհեթենի շրջանային դատախազի օգնականը Գերագույն դատարանի դատավոր Դանիել Ֆիցջերալդին տեղեկացրել է, որ Ռիվերան 1990թ-ից ի վեր պարբերաբար ենթարկվել է ազատազրկման: Փաստաբան Սայրուս Վանսն էլ իր հայտարարության մեջ նշել է, որ Նյու Յորքի տարեց բնակիչները քաղաքի բնակչության ամենախոցելի մասն են կազմում և շատ հաճախ հանցագործության զոհ են դառնում:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը