Ձյուն է տեղում, առկա է մերկասառույց և դժվարանցանելիություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ հունվարի 23-ի ժամը 21.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի Վարդենիս, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի մարզի  Ապարան, Թալին քաղաքներում, Արագած գյուղում,  Սյունիքի մարզում և Մ2 միջպետական ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածում ձյուն է տեղում, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել