Ինչպես հայտնել էինք, երեկ ձերբակալվել է մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը: Սակայն նրա ձերբակալման որոշումը նրա փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանն ու Կարեն Կիրակոսյանը բողոքարկել են դատարանում: Եվ շուրջ 2.5 ժամ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է, որ ձերբակալման որոշումն ապօրինի է և կարգադրել է քննիչին ազատ արձակել:
«Սակայն քննիչը իբր փորձ կատարեց դատարանի որոշումը չկատարելու և ուղղակի փախավ դատարանից»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:Նա նաև հայտնեց, որ այս պահին Շուշանիկ Բախշյանը վատառողջության պատճառով գտնվում է հիվանդանոցում: